Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին կառավարության որոշումը լուրջ մտահոգություններ առաջացրեց պատգամավորների շրջանում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Կողմ եմ նման նախագծերին, բայց լավ կլինի, որ այդպիսիք գրենք ամբողջ երկրի համար: Ոչ թե մի ձեռնարկություն Գյումրիում, մյուսը՝ Սյունիքում, աղբը վերամշակում ենք Կոտայքում, չգիտեմ ինչու: Բոլորին մեկ աչքով մոտենանք, բոլորը ՀՀ քաղաքացիներ են, սա էլ մեր տունն է»:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մի շարք վերապահումներ ունի:
Նա պատրաստ է մինչև ուշ գիշեր նստել աշխատել փաստաթղթի վրա, սակայն այս տեսքով դրան կողմ քվեարկել ԲՀԿ-ն չի կարող:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հատկապես մտահոգություններ ունի նոր ստեղծվելիք խորհրդի հետ կապված. «Խորհուրդը տվել ու անցել է էլ քաղաքապետ, էլ ավագանու խորհուրդ: Ինչու՞ ենք առանձին խորհուրդ ստեղծում, բա ավագանու խորհո՞ւրդը: Ըստ այս փաստաթղթի՝ խորհուրդն իր նիստին կարող է հրավիրել մարզպետին, ասենք արդեն մարզին պապա է հայտնվել, մարզպետն ո՞վ է, քաղաքապետն ո՞վ է, կա մեկ խորհուրդ, որոնց հաշվետու պիտի լինի քաղաքապետն էլ մարզպետն էլ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ