Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կայացավ «Հորովելի» համերգ-ներկայացումը

Հունիս 17,2015 19:35

Հունիսի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հորովել» երգի –պարի ու Գյումրու և Վանաձորի թատրոնների համատեղ համերգ ներկայացումը: Սա նախագծի երկրորդ բեմելն էր վանաձորյան պրեմիերայից հետ ու Գյումրիում՝ հունիսի 21-ին կայանալիք համերգից առաջ:

Թատրոնի ու պարի հանդիպումը՝ մեկ բեմում իր ձեւաչափով առաջինն էր արցախցի հանդիսատեսի համար: Հորովելյան գույներն ու ազգային գաղափարախոսության պահպանման հորովելյան մոտեցմանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ի թիվս հարյուրավոր արցախցիների ծանոթացավ նաեւ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Համերգ-ներկայացման տպավորություններով նախարարը կիսվեց և հորովելցիներին շնորհակալություն հայտնեց արդեն Շուշիում կայացած հանդիպման ժամանակ՝ չմոռանալով պատվոգրեր հանձնել Վանաձորի քաղաքապետարանին ու «Հորովել»-ին՝ ազգասեր ու հայրենանվեր գործի համար:

11311729_862576190462917_1466497653_n

«Շատ ուրախ եմ, որ ձեզ հյուրընկալել եմ Շուշիում՝ մեր նախարարությունում: Շատ հետաքրքիր համերգ-ներկայացում էր և հանդիսատեսի ոգևորությունն ու հիացմունքը դրա ապացույցն էր: Իսկապես մեր հայի տեսակով հպարտանալու, վատը խարազանելու, կարևորագույն ասելիքներ տեղ հասցնելու նպատակով համերգ-ներկայացումը ստացվեց: Պետք է շարունակենք քարոզել, պահպանել մեր մշակույթը» ,-ասաց նախարարը, հավելելով, որ Արցախի գյուղերում արդեն բացվում են մշակութային դպրոցներ, որը կնպաստի մշակույթի տարածմանն ու պահպանմանը:

Համերգ-ներկայացման պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ համոզված է, որ Արցախում ամեն անգամ ներկայացում բեմադրելով մեկ աստիճանով բարձրացնում է տվյալ կոլեկտիվի մասնագիտական որակը:

«Արցախյան համերգը շատ կարեւոր էր նաեւ Գյումրու և Վանաձորի թատրոնների համար: Ամեն արվեստագետ գոնե մեկ անգամ պետք է ելույթ ունենա Արցախում: Ցավոք ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, մենք ցանկանում ենք, որ հաջորդ անգամ մեր ծրագրում ներառենք նաև Արցախի մյուս քաղաքները,-մեջբերեց պրոդյուսերը՝ չբացառելով, որ Գյումրիում կայանալիք համերգից հետո «Հորովել»-ը կհասնի նաեւ մայրաքաղաք ու կշրջի Հայաստանի ու Արցախի այլ քաղաքներով եւս:

Իսկ մինչ այդ հորովելցիները ազգային մշակույթի իրական հրավառություն՝ երգի, պարի ու թատրոնի համատեղմամբ խոստանում են գյումրեցի հանդիսատեսին՝ հունիսի 21-ին:

Նշենք նաեւ, որ համերգ-ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, նկարչական ձեւավորումը Լուսինե Խաչատրյանինն է: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ստելլա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930