Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ներկայացուցիչը մշտապես զբաղված է սուտ ասելով». Կիվիրյան

Հունիս 17,2015 19:25

Վերաքննիչ վարչական դատարանում այսօր ավարտվեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 4-ին ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անցկացված երթի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին ՀՀ դատախազության շենքի դիմացից բերման էին ենթարկել: Վարչական դատարանը բավարարել էր Ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վերջինիս պարտավորեցնելով 50 հազար դրամ տուգանք վճարել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Դատարանն այս գործով կհրապարակի վճիռը հուլիսի ութին:

«Ակնհայտ է, որ դատարանը կատարելու այն պատվերը, որը իջեցված է իմ դեմ: Ոնց որ նախկինում են կատարել, նույն ձեւով էլ կատարելու են: Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, որեւէ արդարադատություն չեմ սպասում: Սա ոչ թե արդարադատություն է, այլ հաշվեհարդար իմ նկատմամբ»,- Aravot.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքով, ոստիկանության ներկայացուցիչը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է այս գործով դատարան ներկայացրել. «Ոստիկանության ներկայացուցիչը մշտապես զբաղված է սուտ ասելով եւ իր սուտը առաջ տանելով: Ընդամենը դա իրեն հաջողվում է այն պարագայում, որ Հայաստանում դատական համակարգը աջակցում է ոստիկանությանը»:

Պարոն Կիվիրյանը պատմեց, որ ոստիկանությունում իրեն պահել էին ավելի քան չորս ժամ, իսկ այս գործով ոստիկանության ներկայացուցիչը պնդել է, որ նման բան չի եղել. «Ես Վարդգես Գասպարու հետ կանգնած եմ եղել գլխավոր դատախազության շենքի դիմաց ու օրենքով սահմանված կարգով իրավունք ունեինք իրականացնել բողոքի ակցիա: Մեզ ապօրինի, բռնի ուժով են տարել ոստիկանություն եւ իրենք փորձում են խեղաթյուրել փաստերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930