Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Գերավետյան. Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելն է գերակա հանրային շահ

Հունիս 17,2015 19:15

Տերյան 23, Տերյան 25 եւ Լալայանց 37 շենքերի քանդման խնդիրը ծագել է 2007 թվականի մարտի 1-ից եւ մինչ օրս լուծում չի ստացել: Այս մասին հունիսի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնակիչ Վարդան Գերավետյանը:

Նա նշեց, որ 2014 թվականին Երեւանի քաղաքապետարան հարցում է կատարել՝ իմանալու համար, թե ի՞նչ է կառուցվելու այդ շենքերի փոխարեն: Նրան պատասխանել են, թե դեռեւս համաձայնեցված նախագիծ առկա չէ. «Այսինքն՝ չկա այն նպատակը ինչի համար օտարում են սեփականությունը, բայց կա այդ կարիքը: Այսինքն՝ ես հասկանում եմ այնպես, որ մարդկանց բնակարաններից վտարելն է բացառիկ գերակա հանրային շահ եւ «Local developers» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելը: Ես այդպես եմ հասկանում, որովհետեւ բացահայտ ձեւով ապօրինություն է կատարվում»:

Վարդան Գերավետյանն ընդգծեց, որ Սամվել Մայրապետյանի հետ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բարձրացնելիս ոչ մի արձագանք չեն ստանում. «Տվյալ պարագայում Սամվել Մայրապետյանը, չարաշահելով կառավարության, քաղաքապետարանի վստահությունը զբաղվում է խարդախությամբ: Սա բացահայտ խարդախություն է, ուրիշ ոչ մի բան չկա»:

Տերյան 23, Տերյան 25 եւ Լալայանց 37 շենքերի հանրային գերակա շահ ճանաչելու դեմ բնակիչները ստորագրահավաք են սկսել: 6 օրերի ընթացքում արդեն հավաքել են 4400 ստորագրություն: Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մեր ստորագրահավաքն անժամկետ է, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս պայքարը դեռ երկար է շարունակվելու: Մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր ստորագրություններ ենք ստանալու: Ես, իհարկե՛, հասկանում եմ, որ այդ ստորագրությունները հովանավորների համար ոչինչ են, բայց մեր հասարակության համար դա էական է: Մենք եւս մեկ անգամ ուզում ենք ապացուցել, որ ժողովուրդը բացի նրանից, որ իրավունք ունի, նա նաեւ արտահայտում է իր կամքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930