Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլիէթիլենի մի խողովակի համար դատում են

Հունիս 17,2015 19:03

Իջեւանի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. մարտի 29-ին ժամը 14-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի Թավրիզյան 57 հասցեում գտնվող տան պահեստարան, այնտեղից գաղտնի հափշտակել է մեկ հատ պոլիթիլենային խողովակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրան սպառնում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Նշենք, որ Բերդ քաղաքը Իջեւանից հեռու է 69 կմ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930