Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բիբինը ի՞նչ, մեզ անարգողը Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են» (Տեսանյութ)

Հունիս 17,2015 18:45

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացի Վահագն Խաչատրյանը, որն այսօր համակարգում էր Գյումրիում անցկացվող իրազեկման ավտոերթը,  Aravot.am-ի հետ զրույցում մեկ անգամ եւս կրկնեց, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին կես լումա անգամ չունի տալու ուրիշի թալանածին, գողացածին, թեկուզեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է հոսանքի թանկացումը:

«Մենք դեմ ենք թանկացմանը, նահանջելու տեղ չունենք, մինչեւ վերջ պայքարելու ենք, որովհետեւ այլ ելք չենք տեսնում: Թանկացումը լինելու է ճակատագրական, եւ մենք չենք ուզում, որ այդ աղետը տեղի ունենա Հայաստանի հանրապետությունում, նույնիսկ կես լումա չի թանկանալու, սա է մեր պահանջը: Եթե իրենք հաշվի չեն առնում քաղաքացու պահանջը, քաղաքացին էլ հաշվի չի առնելու իրենց պահանջը: Մենք կկոշտացնենք մեր պայքարի միջոցները, ինչ օրենքով թույլատրվում է, պատրաստ ենք անելու», ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մեղքը չի տեսնում այս հարցում: «Այստեղ խնդիրը Բիբինը չէ, մեզ անարգում են, եւ այստեղ խոսքը մեր իշխանությունների աչքաթողության մասին է, էս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը իր հայտարարության մեջ ասել է՝ եթե դուք մեզ հաշվի չեք առնում, մենք պատրաստ ենք պահանջելու ե՛ւ  Սերժ Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը»:

Ավտոերթին մասնակցող գյումրեցի ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանն էլ ասաց, որ իրենց նպատակը ժողովրդին արթնացնելն է, իշխանությունները քանի գնում, այնքան սանձարձակ են դառնում: Ըստ նրա, քանի ժողովուրդը լռում է, իշխանություններն առիթավորվում ու փորձարկումներ են կատարում ժողովրդի գլխին: Նրա համոզմամբ, միայն համընդհանուր պայքարը կսթափեցնի իշխանություններին, զիջումների կտանի:

«Ժողովուրդ, պայքարում ես, մենք զիջում ենք, չես պայքարում, ուրեմն մեր ուզածով պիտի լինի», -իշխանությունների կարգախոսը այսպես է բնութագրում ազատամարտիկը: Ազատամարտիկի համոզմամբ, ինչքան էլ ուզում է հաստատած լինեն հոսանքի թանկացումը, եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ստիպված կլինեն մյուս բոլոր որոշումների պես կասեցնել նաեւ այս մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930