ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Շորենա Ծիկլաուրին, Վրաստանի ՆԳՆ ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը։
Ա.Հովսեփյանն իր ցավակցությունն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ և իր անկեղծ զորակցությունը վրաց ժողովրդին։
Վրաստանի դեսպանն իր կողմից շնորհակալություն է հայտնել վշտակցության և աջակցության համար, իր անկեղծ երախտագիտությունը՝ վրաց ժողովրդի այս դժվարին օրերին հայ ժողովրդի կողմից արտահայտված զորակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության, առանձին քրեական գործերով իրավական օգնության և տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ Քննչական կոմիտե