Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կայքում հրապարակվել է հունիսի 2-ի դրությամբ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: 42 աշխատանքների թվում 3-ը դոկտորական ատենախոսություններ են: 10 «խոտանված» գիտական աշխատանք Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր խորհուրդներ է վերադարձվել կամ չի հաստատվել:
Անորակ գիտական աշխատանքների գծով առաջատար են հատկապես տնտեսագիտության (8 աշխատանք) եւ բժշկության ոլորտները (6 աշխատանք): Ընդ որում, բժշկության ոլորտի բոլոր 6 գիտական աշխատանքները վերաբերում են Երեւանի պետական բժշկական համալսարանի 026, 027, 028 խորհուրդներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ