Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը

Հունիս 17,2015 18:02

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։

Դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմայով խաղեր։ Որպես արդյունք հունիսի 18-ին, ժամը 13։00, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը:

Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ և արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները կշարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաև այլ աշակերտների։ Ելնելով ծրագրի շարունակականությունն ապահովելու և նոր դպրոցներ ներգրավելու անհրաժեշտությունից նույն օրը, ժամը 15։00-ին կկազմակերպվի հանդիպում-քննարկում Գյումրիի մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղոր­­դակ­­ցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

 

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930