Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը երազում էր, որ իր երեխաներն Օքսֆորդի համալսարանում սովորեին»

Հունիս 17,2015 17:39

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքիր բացահայտում արեց՝ Սուրիկ Խաչատրյանի երազանքների մասին:

Մեր դիտարկմանը, որ եթե Սուրիկ Խաչատրյանը, չչարաշահի իր պաշտոնական դիրքը եւ այդ «դուխը» չտա որդուն, զուսպ դաստիարակի, տան տղա դարձնի, նա իրեն թույլ չի տա մշտապես նման միջադեպերի մեջ ընկնի՝ Արմեն Կարապետյանը չհամաձայնեց. «Ընդհանրապես ոչ մի ծնող չի ուզենա, որ հատկապես իր երեխայի հետ բացասական ինչ-որ երեւույթ կատարվի, ոչ մի ծնող դրան կողմ չի: Ես Սուրիկ Խաչատրյանի հետ շատ երկար եմ աշխատել, ես քաղաքապետ էի, ինքը մարզպետ էր: Դեռեւս շուտ ժամանակներում, երբ իր երեխաները շատ փոքր էին, ինքը երազում էր, որ իր երեխաներն Օքսֆորդի համալսարանում սովորեին»:

Մեր զարմանքին, որ լո՞ւրջ, նման երազանքնե՞ր է ունեցել Սուրիկ Խաչատրյանը՝ Արմեն Կարապետյանը հաստատեց. «Այո, մեկ առիթով ինքը ասել էր, ես էլ գրքեր ունեի Օքսֆորդի համալսարան ընդունվելու համար, ասենք, ինչ ծրագրեր կար, շատ հաստափոր գրքեր էին: Ես իրեն նվիրել եմ այդ գրքերը, որովհետեւ ինքը իր երեխաների համար դա էր ցանկանում»:

Armen_Karapetyan_3

Մեր դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ պրոբլեմ ունի, ինչ ուզենա, կարող է անել, թող տղային Օքսֆորդի համալսարան տանի, ի՞նչ է եղել՝ Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչ ուզենա, կարա անի: Տենց բան չկա աշխարհում»:

Մեր դիտարկմանը, որ մեզ թվում էր՝ Սուրիկ Խաչատրյանի համար փակ դռներ չկան՝ Արմեն Կարապետյանը հակադարձեց. «Չէի ասի, որ փակ դռներ չկան: Ինչի՞ չկան, փակ դռներ բոլորի համար կան: Օքսֆորդի համալսարանում դու դիպլոմ չես կարա ստանաս: Դա մեր կոոպերատիվ դիպլոմները չեն, որ ստանաս: Ես գտնում եմ, որ տասնյակում գտնվող այդ համալսարաններում գիտելիքներ են, որ կապ չունի բացարձակ մեր կոոպերատիվ համալսարանների հետ: Այո, ես գիտեմ, որ դիպլոմներ գնում են: Ցանկացած ծնող ուզում է երեխայի համար լավ լինի: Գիտեք, ինչ, խնդիրը ինչում է, ակտիվության խնդիր է այստեղ»:

Մեր հարցին՝ փոքր ժամանա՞կ էլ են Սուրիկ Խաչատրյանի երեխաները այդպես «ակտիվ» եղել՝ նա պատասխանեց, որ այդպես չի շփվել, միայն Սուրիկ Խաչատրյանի հետ է մտերիմ եղել. «Երեխաների հետ չեմ շփվել, տարիքային խնդիր կար»:

Մեր դիտարկմանը՝ ասում են՝ երեխաների սխալների մեջ ծնողը պետք է իր սխալները տեսնի՝ պատգամավորը պատասխանեց. «Ես համաձայն եմ: Երբ երեխաների հետ խնդիր է լինում, դա ամբողջ ընտանիքի խնդիրն է, ծնողը պատասխանատու է, բայց միշտ չի, որ ծնողի երազանքներն իրականություն են դառնում: Ծնողն այլ բան է երազում, երեխաները ուրիշ բանի մասին են մտածում: Հատկապես հիմիկվա երիտասարդները ավելի լուրջ անկախացել են, քան նախկինում: Մեր ժամանակներում այդքան անկախ չէինք մենք: Ես դա գովաբանում եմ, բայց դրա բացասական կողմերն էլ կան»:

Մենք ճշտեցինք, այսինքն, Սուրիկ Խաչատրյանը չի՞ կարողանում որդու «հախից գալ»՝ Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Դա Սուրիկ Խաչատրյանին չի վերաբերվում, դա վերաբերվում է եւ ինձ, եւ ձեզ, եւ բոլորին: Այդպիսի ծնող չկա, որ երեխայի հետ կոնֆլիկտի մեջ չլինի, ամենախելոք երեխայի հետ էլ միշտ ունենում ես կոնֆլիկտներ: Հարցին ընդհանուր պետք է նայել, ոչ թե միայն Սուրիկ Խաչատրյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ես մեռաաաաա…. Լիսկայի տղաները Օքսֆորդում :)))
    Իսկ ավելի լուրջ. Հարգելի խմբագրություն, մի տեղադրեք այսպիսի հարցազրույցներ. Մի գցեք ձեր կայքի որակը.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930