Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ընդլայնվում է

Հունիս 17,2015 17:23

Հունիսի 17-ին  ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիին:

Հանդիպման նպատակն էր  ՏԿԱԻՆ համապատասխան մասնագետների հետ քննարկել աղետների ռիսկերի կառավարման բնագավառում  հետագա համագործակցության ուղղությունները և ներկայացնել նախորդ հանդիպումից հետո կատարված աշխատանքները:

Պարոն Տակեուչին շնորհակալություն հայտնեց ընդունելության և  արդյունավետ համագործակցության համար`  կարևորելով նման աշխատանքային հանդիպումները: Նա տեղեկացրեց, որ դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայեցակարգային փաստաթուղթն արդեն ներկայացվել է պատասխանատուներին և  հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին այն կհաստատվի: Ծրագիրը կուղղվի  Հայաստանում աղետների կառավարման համակարգի հզորացմանը, աղետներին պատրաստվածության բարձրացմանը, աղետների ռիսկերի նվազեցման  ֆինանսավորման ռազմավարության մշակմանը:

Հանդիպմանը Կո Տակեուչին նշեց, որ  դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկվում է նաև  նոր  բաղադրիչ՝ աջակցել ՀՀ կառավարությանն աղետների ռիսկերի կառավարման տեղեկատվական պլատֆորմի մշակման և ընդհանուր տեղեկատվական բազայի ստեղծման հարցերին, ինչը կնպաստի քաղաքային պլանավորմանը, աղետների ռիսկերի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը:

ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց հյուրին` ակտիվ համագործակցության համար, և նշեց, որ դրամաշնորհային ծրագրում ընդգրկված ուղղություններն առաջնային են ՏԿԱԻ նախարարության համար: Միևնույն ժամանակ Հ. Մխիթարյանն ընդգծեց, որ կան այլ ուղղություններ, որոնցով ևս կարելի է ընդլայնել համագործակցությունը:

Քննարկման ընթացքում ՏԿԱԻՆ պատասխանատուները ներկայացրեցին իրենց  դիտարկումները դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջարկվող ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվական բազայի ստեղծման ու հետագա համագործակցության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀԲ ներկայացուցիչը եղավ նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ ծանոթացավ տեղեկատվական հոսքերի կառավարման ՏԿԱԻՆ հնարավորություններին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930