Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնական բաժանմունքից ազատ արձակվեցին 5 ակտիվիստներ՝ Հովհաննես Չամիչյանը, Գոռ Սարգսյանը, Ռուսլան Բարսեղյանը, Հայկ Պետրոսյանը եւ Հուրի Բաղդասարյանը:
Սրանից մոտ 20 րոպե առաջ ազատ էր արձակվել նաեւ Նարեկ Գալաջյանը: Հուրի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության բաժանմունքում իրենց լավ են վերաբերվել, բռնություն չեն գործադրել: Նրանք պահանջել են ոստիկաններից բացատրել, թե ինչու են իրենց բերման ենթարկել: Ոստիկաններն ասել են՝ հասարակական կարգը խախտելու համար:
Հիշեցնենք՝ 6 ակտիվիստներին այսօր առավոտյան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից էին բերման ենթարկել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ