Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերն ավելի ներկայացուցչական են լինելու, քան Բաքվում ընթացող Եվրոպական խաղերը

Հունիս 17,2015 15:34

«Բաքու 2015»-ի պաշտոնական տեղեկություններով՝ Եվրոպական 1-ին խաղերին մասնակցում է 50 երկրի 6200 մարդ:

Խաղերի կազմակերպիչը Եվրոպայի օլիմպիական կոմիտեն է, որը կազմկոմիտեի, ծրագրում ընդգրկված 20 մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների եւ իր անդամ 50 ազգային օլիմպիական կոմիտեների հետ միասին դրա կազմակերպման ու անցկացման ուղղությամբ աշխատում է արդեն երեք տարի:

Օգոստոսին Հայաստանում մեկնարկում է Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որը, բոլոր առումներով, թերեւս, ավելի ներկայացուցչական են լինելու:

Հունիսի 15-ի տվյալներով Համահայկական ամառային 6-րդ խաղերի մասնակցության հայտ առայժմ ստացվել է աշխարհի 160 քաղաքներից (կանոնադրությամբ հայտերն ընդունվում են միայն քաղաքներից):

Մասնակիցների թիվը արդեն հասել է 5459-ի: Ընդորում,  Համահայկական խաղերին մասնակցում են միայն հայ մարզիկները:

Համահայկական 6-րդ խաղերում վառվելու է երեք ջահ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, որոնք ճանապարհն անցնելուց հետո միավորվելու են Երեւանում՝ խորհրդանշելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930