Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է՝ Հայաստանը մասամբ շրջափակման մեջ է

Հունիս 17,2015 15:07

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հունիսի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարությանը հիշեցրեց, որ Հայաստանը ե՛ւ ցամաքային, եւ օդային մասամբ շրջափակման մեջ է:

«Մի քանի օր առաջ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տնօրենն ասաց՝ մենք դեմ ենք, որ այդ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցվի եւ սկսեց ինչ-որ բացատրություններ տալ: Այդ նրա գործառույթը չի, թո՛ղ իր գործառույթներով զբաղվի, ընտանիք ունի, պաշտոն ունի, թո՛ղ գնա եւ իր գործերով զբաղվի»,- ասաց նա

Ըստ քաղաքագետի՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցելու դեպքում անիմաստ կդառնա հայ-թուրքական սահմանը փակ պահելը եւ հայ-ադրբեջանական սահմանին կրակելը: Նա դիմեց կառավարությանը՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը լուրջ նայել. «Այլընտրանքը շատ կարեւոր է, երբ որ լինի Հայաստան-Իրան երկաթգիծը, մեխանիկորեն անիմաստ կդառնա փակ պահել հայ-թուրքական սահմանը: Այստեղ փող չեն հաշվում: Երկաթգիծը, որ Վրաստանից  Թուրքիա կառուցում են շատ թանկ է, բայց կառուցում են, եւ նվազագույնը քսան տարիների ընթացքում եկամուտ չեն ստանալու, բայց իրենք կառուցում են»:

Ստեփան Գրիգորյանը առաջնահերթ է համարում նաեւ օդային կապերի խնդիրը: Նա զարմանալի է համարում, որ իրար հետեւից չվերթներ են փակվում, նա հավելեց, որ հավաստի տվյալներ ունի, որ պահանջում են փակել Երեւան-Կիեւ չվերթը եւ մի քանի այլ չվերթներ եւս: Քաղաքագետը պատկան մարմիններից պահանջում է պարզաբանել, թե ինչո՞ւ են աշխատող եւ համեմատաբար էժան չվերթները փակվում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930