ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում:
Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:
Ավտոբուսները ճամբարներ կուղևորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից` հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին:
Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրություն