Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Ես ռուսամետ չեմ, հայամետ եմ» (Տեսանյութ)

Հունիս 17,2015 13:54

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին քննարկվում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ներկայացրած հայտը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին կոչ արեց կասեցնել այս հարցը. «Գնացե՛ք այս քայլին, զանգվածային թալան է տեղի ունեցել, պետք է այդ հարցերը ուղարկել իրավապահ մարմիններին»:
Ի պատասխան պարոն Նազարյանն ասաց. «Ասում եք՝ զանգվածային թալան է տեղի ունեցել, իրենք իրենցից են գողացել»:

«Նոր քաղաքական մշակույթ կուսակցության» նախագահ Անի Զախարյանը նույնպես նույն կոչով դիմեց Ռոբերտ Նազարյանին. «Ահավոր սոցիալական այս ճգնաժամին կրկին թանկացնել, ուղղակի անթույլատրելի է, այս հարցը կասեցրեք»:

ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Վահագն Մատինյանը, որը նիստի ընթացքում դրսում մասնակցում էր հանձնաժողովի առաջ կազմակերպված բողոքի ակցիային եւ նույնպես ցանկություն էր հայտնել հանձնաժողովի նիստին մասնակցելու, սակայն տեղ չլինելու պատճառաբանությամբ հանձնաժողովից մերժում էր ստացել, նիստի ժամանակ հնարավորություն ունեցավ վերեւ բարձրանալու եւ ելույթ ունենալու:

Նա, փոխանցելով դրսի քաղաքացիների կարծիքը, այն է, որ «էլեկտրաէներգիան միանշանակ չպետք է թանկանա», Ռոբերտ Նազարյանին բողոքի ակցիայի մասնակիցների անունից առաջարկեց հետաձգել որոշումը եւ նորից հարցը քննարկել. «Ամեն դեպքում այս սակագինն ընդհանրապես արդարացված չէ, անցած տարիների պարտքերը վճարեցինք հոսանքի թանկացմամբ, ինչո՞ւ այս տարի էլ են թանկացնում»:

Ռոբերտ Նազարյանը Վահագն Մատինյանին առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել եւ նորից քննարկել. «Մենք պատրաստ ենք ձեզ ընդունելու լսելու, ամեն օր քննարկելու ձեր բարձրացրած հարցերը, մենք ուզում ենք հասկացված լինել, ելույթներին հնչեց, որ մենք ռուսամետ ենք, ես հայկամետ եմ»:

Այս խոսքերից ընդամենը մի քանի րոպե հետո Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց 6,93 դրամով էլէներգիայի սակագնի բարձրացումը: Հոսանքը կթանկանա օգոստոսի 1-ից: Սպառողները մեկ կիլովատի համար կվճարեն 48,78 դրամ՝ ներկայումս գործող 41.85 դրամի փոխարեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Պարզ չէ, թե ինքը ինչամետ է: Բայց մի բան պարզ է, որ ինքը մասնագետ չէ ու կառչված է իր աթոռից: Բիբինի մոտեցումը չի ձևավորվել միանգամից: Նրա նման դիրքը պայմանավորված է իր կողմից թույլատրված նախկին սխալներով կամ դերակատարություններով: Այստեղ միջպետական հարաբերությունները կապ չունեն: Մյուս կողմից էլ նա պրն. Նազարյանին մասնագետ չի համարում , քանի որ իրեն թույլ է տալիս ներկայացնելու նմանատիպ չհիմնավորված հաշվարկներ, եթե, իհարկե, դա երկկողմանի ներկայացում չէ: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումը կունենա շատ բացասական հետևանքներ ռազմավարական առումով, քանի որ բացասաբար կանդրադառնա տնտեսության մրցունակության և արդյունավետության վրա ու կնպաստի մեր ժաղավրդի արտագաղթին: Ես կարծում եմ, որ նախկին սակագնով հնարավոր էր շահութաբեր աշխատացնել մենաշնորհային այս կազմակերպությունը, քանի որ շատ պետք է չարչարվես ու ունենաս հատուկ տաղանդ նման իրավիճակում վնասաբեր, առանց օրենքները կոպիտ խախատելու, աշխատանք կազմակերպելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930