Ոստիկանները քիչ առաջ կտրուկ գործողությունների դիմեցին. հանձնաժողովի շենքի առջեւից բռնի ուժով ակցիայի մասնակից աղջիկների ու տղաների տարան ոստիկանություն: Նախքան բերման ենթարկելը, ակտիվիստները հանձնաժողովի որոշումից դժգոհ լոլիկներ նետեցին շենքի պատերին, ինչից հետո ոստիկանները նրանց բերման ենթարկեցին:
Այս պահին ակտիվիստները հանձնաժողովի շենքի դիմացից գնում են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ իրենց ընկերներին սպասելու: Ըստ նախնական տվյալների՝ բերման է ենթարկվել 4 ակտիվիստ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ