Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի ներառվել մրցունակ երկրների ցանկում. զեկույց

Հունիս 17,2015 13:16

Կառավարման զարգացման ինստիտուտը (Institute of Management Development) հրապարակել է 2015 թվականի  աշխարհի երկրների մրցունակության վարկանիշային հետազոտության արդյունքները (The World Competitiveness Yearbook 2015):

Այս հետազոտությունն իրենից ներկայացնում է տարեկան վարկանիշային զեկույց, որը Կառավարման զարգացման ինստիտուտը նախաձեռնել էր դեռևս 1989թ. սկսած։ 2015թ. մրցունակության վարկանիշային զեկույցում ներառվել են 61 երկրներ, որոնց վարկանիշները կազմվել են՝ հիմնվելով շուրջ 333 չափորոշիչների վրա։ Վերջիններս իրենց հերթին դասակարգված են 4 հիմնական խմբերով. տնտեսության վիճակ, կառավարության արդյունավետություն, գործարար միջավայր, ենթակառուցվածքներ։

Հայաստանը տեղ չի գտել այս ցանկում: ԱՊՀ երկրներից ցուցակում ներառված են միայն Ղազախստանը՝ 34-րդ դիրքով, Ռուսաստանը և Ուկրաինան՝ համապատասխանաբար 45 և 60-րդ դիրքերով։

Աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն։ Նրան հաջորդում են Հոնկոնգն ու Սինգապուրը։ Լավագույն տասնյակում ներառված են նաև Կանադան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան,  Դանիան, Շվեդիան եւ Գերմանիան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930