Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները զուգարանի թղթեր նետեցին ՀԾԿՀ քարտուղարի ուղղությամբ

Հունիս 17,2015 13:13

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի քարտուղար Սողոմոնյանը հանդիպեց էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդների հետ, լսեց նրանց պահանջները: Երիտասարդները մասնավորապես պահանջում էին այսօր հետաձգել նիստը եւ հասկանալ, թե ինչպես են գոյացել պարտքերը, ինչպես են մնացել նախորդ տարիներից կուտակված ՀԷՑ-ի պարտքերը, որոնց համար քաղաքացիները նախորդ տարիներին վճարել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեսքով:

cuyc_elektraenergia-12 cuyc_elektraenergia-10 cuyc_elektraenergia-11

cuyc_elektraenergia-6

Սողոմոնյանից ակտիվիստները նաեւ պահանջում էին թույլ տալ իրենցից 2-3 հոգու՝ մասնակցել հանձնաժողովի նիստին, բայց նա պատճառաբանեց, որ ներսում այնքան մարդ կա, որ տեղ չկա: Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարը խոստացավ նրանց պահանջները կրկին զեկուցել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

cuyc_elektraenergia-7

cuyc_elektraenergia-15 cuyc_elektraenergia-13 cuyc_elektraenergia-14

Ակտիվիստներից մեկը դժգոհեց. «Ռոբերտ Նազարյանը հաշվի չի առնում ոչ մեկի առաջարկը»: Սրա հետ համաձայն չէր Սողոմոնյանը, նշելով, որ հաշվի են առել սակագնի վերաբերյալ բոլոր տարբերակները:

Ակտիվիստն էլ շարունակեց. «17 դրամը նորություն չէր, արդեն 2 ամիս է գիտենք՝ 17 դրամի մասին խոսում եք, որ 7 դրամով թանկացնեք»: Սողոմոնյանը ընդհանուր հայտարարի չգալով ակտիվիստների հետ՝ հեռացավ, իսկ ակտիվիստները նրա վրա նետեցին զուգարանի թղթեր, ասելով՝ «զուգարանի հոտ է գալիս վրայիցդ»:

Հանձնաժողովի շենքի դիմաց բերվել են ոստիկանական մեծ մեքենաներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ակտիվիստներին բերման ենթարկելու համար են:

Ակտիվիստներն արդեն տեղեկացել են հանձնաժողովի որոշման մասին՝ 6,93 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին եւ կրկին սկսել են ձվեր նետել հանձնաժողովի շենքի վրա՝ ամոթանք տալով թե հանձնաժողովին, թե իշխանություններին: Նրանք վրդովված են, որ հանձնաժողովի նախագահը չբարեհաճեց իրենց լսել: Այս պահին ակտիվիստները ծրագրում են իրենց հետագա քայլերը:

Քիչ առաջ ակտիվիստներին միացավ նաեւ Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե Բիբինը արհամարհե՞ց խորհրդարան չգալով եւ ինչո՞ւ պատգամավորները քայլեր չձեռնարկեցին թեկուզ ստիպելով նրան խորհրդարան բերել, պատգամավորն ասաց, որ Բիբինը ինչ-որ տեղ նաեւ իրավունք ուներ չգալու՝ որպես մենաշնորհ ունեցող ընկերության ղեկավար, չնայած գոնե սպառողներին հարգելով պետք է գար: Ըստ նրա, որեւէ սպառող մեղավոր չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար, բոլորս էլ գիտենք, թե ինչ կարող են անել «լույսի մարդիկ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930