«Նոր քաղաքական մշակույթ կուսակցության» նախագահ Անի Զախարյանին, որը մասնակցում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ տեղի ունեցող նիստին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դուրս հրավիրեց:
Տիկին Զախարյանն աջ ու ձախ նկատողություն էր անում՝ Ռոբերտ Նազարյանին, կարգի հրավիրում լրագրողներին, որոնք նրա ելույթի արձագանքելով «փռթկացնում» էին:
Պարոն Նազարյանին հունից հանեց Անի Զախարյանի այն հայտարարությունը, թե նիստը վերածվել է «կլոունադայի»: Անի Զախարյանն ասաց. «Պարոն Նազարյան ձեզ անարգում են, իսկ դուք ոչինչ չեք ասում»:
Ռոբերտ Նազարյանն այս խոսքերից հունից դուրս եկավ՝ «Դուրս եկե՛ք, դուք բոլորին վիրավորում եք: Այդ ո՞ր օրվանից է ելույթը անարգանք»:
Կարդացեք նաև
Սակայն տիկին Զախարյանը դուրս չեկավ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ