Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը` ընդդիմախոսներին. «Փորձառությանը սրբազան սարսուռով չեմ վերաբերվում»

Հունիս 17,2015 13:03

ՀՀ ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում բուռն քննարկումների տեղիք տվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Հիմնական հակասությունները վերաբերում էին նրան՝ արդյոք օրենքում կարո՞ղ ենք ամրագրել, որ արտոնությունները վերաբերվեն բոլոր զինծառայողներին:

Կորյուն Նահապետյանին այս հարցով քննարկումների ժամանակ չի բավարարել կառավարության դիրքորոշումը. «Անհասկանալի է կառավարության դիրքորոշումն այս մասին: Ցավում եմ, որ կառավարության ներկայացուցիչներն, ըստ էության, չմասնակցեցին այս օրենքի հրապարակային քննարկմանը»:

Այնուհետև պնդեց. «Անհրաժեշտ է այս օրենքի շրջանակներում բոլոր զինծառայողների համար նախատեսել նման հնարավորություն, քանի որ ոչ պաշտոնական հաշվարկներով՝ դրանք մեծ գումար չեն կազմելու»:

Օրենքի նախագծի համահեղինակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե ելույթներից այնպիսի տպավորություն է ստանում, որ իրենք պայքարում են իրենց գործընկերների դեմ, որոնք ուզում են, որ բոլոր զինծառայողները բուժում ստանան արտերկրում:

Գնահատելով շատ պատգամավորների փորձառությունը` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ փորձառությանը սրբազան սարսուռով չի վերաբերվում. «Մենք ընդամենը ռեալիզմը գերադասել ենք հնարավորությունների և կարողությունների համադրմամբ բացասական սալդոյին»:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան այն դիտարկումների, որ պետք է արտոնություններ սահմանվեն մարտական հերթապահություն սահմանող զինծառայողների նկատմամբ ու ընդդիմացողներին, ասաց. «Եթե ձեզ թվում է, որ այս մարտական հերթապահությունը հաճելի բան է, սխալվում եք, քանի որ մեր բոլոր զինծառայողները և նրանց հարազատներն առավոտից իրիկուն հնարավոր բոլոր միջոցները, նաև ապօրինի՝ գործադրում են, որ կարողանան խուսափել առաջին գծում ծառայելուց և մարտական հերթապահություն կրելուց»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտահոգություն հայտնեց, թե մինչև չորոշվի հիվանդությունների հստակ ցանկը, օրենքը կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր ունենալ: Այնուհետև նկատեց. «Գուցե բոլոր բառը օրենքում գրելուց հետո մարդիկ չե՞ն մտածի, թե տղաներին ոնց փախցնեն ծառայությունից, քանի որ իսկապես պետությունը տեր է կանգնելու զինվորին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930