Քաղաքներին եւ երկրներին նվիրված սպառողական կոնտենտի խոշորագույն բազայի՝ Numbeo-ի, հրապարակած կյանքի որակի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը:
Ցանկի առաջին հնգյակում են Շվեյցարիան, Գերմանիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ն: Վերջին տեղում է Վենեսուելան:
Հայաստանի հարեւան Թուրքիան զբաղեցրել 50-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 57-ը, իսկ Ադրբեջանը չկա այդ ցուցակում: Եվրասիական տնտեսական միության անդամներ Ղազախստանը, Ռուսաստանը եւ Բելառուսը համապատասխանաբար զբաղեցրել են 63-րդ, 72-րդ եւ 83-րդ հորիզոնականները:
Կյանքի որակի ցուցիչը որոշվում է մի քանի չափորոշիչներով, այդ թվում սպառողական ընդունակության, բուժսպասարկման մակարդակով, սպառողական ապրանքների գներով, բնապահպանական վիճակով եւ անվտանգության մակարդակով։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ