Հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ Անգլիայում բնակվող հայ պատմաբան Արա Սարաֆյանի «The Blue Book. Evidence of The Armenian Genocide» բրիտանական արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լեհ մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ դեսպան Ղազարյանը համառոտ ներկայացրեց ֆիլմի նախապատմությունը և անդրադարձավ դրա հեղինակ, պատմաբան Արա Սարաֆյանի գործունեությանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին կինոդահլիճի նախասրահում ներկայացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով նկարների ցուցահանդեսը:
ՀՀ ԱԳՆ