Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանության հատուկջոկատայինները թող ծակեն այդ մեքենաների ակերը. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 17,2015 12:19

Երեւանի քաղաքապետարանը որոշել է «առավել խիստ մոտեցում ցուցաբերել» եւ պայքարել մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակնհայտորեն իրականացվող «ավտոմեքենաների ապօրինի վաճառքի» դեմ, մանավանդ որ դրա համար կան հատուկ տարածքներ։

«ՉԻ» – Ավտոմեքենաների ապօրինի վաճառք ասվածն այն է, որ մեքենաների տերերը գրություններ են փակցնում ավտոմեքենաների ապակիներին եւ նշում ավտոմեքենայի տարեթիվն ու իրենց հեռախոսահամարը։

Այնպես որ՝ չարանենգ վաճառականներն այսուհետ ստիպված կլինեն փոխել իրենց մարտավարությունը եւ մոտավորապես այսպիսի գրություններ փակցնել մեքենաների ապակիներին. «այսինչ թվի արտադրության այս մեքենան ամենեւին չի վաճառվում, ու հանկարծ մտքներովդ չանցնի զանգահարել այսինչ հեռախոսահամարով»։

Մի խոսքով՝ քաղաքապետարանի վճռական պայքարը հազիվ թե պսակվի հաջողությամբ։ Ուրիշ բան, եթե ընդհանրապես արգելվեն ցանկացած տիպի գրությունները, բայց դա էլ արդեն կլինի խոսքի ազատության ոտնահարում։

Մնում է միայն մի տարբերակ՝ ոստիկանության հատուկջոկատայինները թող ծակեն այդ մեքենաների ակերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930