Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Բարի եղեք, հարցին լավ տիրապետեք»

Հունիս 17,2015 12:08

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանի սկզբին ընդունեց կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր: Օրինակ` ընդունվեցին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունները: Մինչ այս քվեարկությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե «ձեռնպահ են» քվեարկելու ու մանրամասնեց. «Կա մի ընկերություն, որն ազգային փոխադրողի համար է դիմել, բայց նախարարն այլ բան է ասում: Սա ճիշտ մոտեցում չէ, մեղմ ասած կառավարության ներկայացուցիչները քանի տարի այդ մարդուն այստեղից այնտեղ են ուղարկում: Ուստի չենք կարող կողմ քվեարկել այս օրենքին միայն կոսմետիկ փոփոխությունների արդյունքում»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տիկին Զոհրաբյանին հակադարձեց, թե «բարի եղեք, հարցին լավ տիրապետեք» ու հայտարարեց, թե նախարարը նման բան ասած չէր կարող լինել ու մանրամասնեց. «Ազգային փոխադրողը ցանկանում է նույն կերպ առանձնահատուկ վերաբերմունք ազգային փոխադրողի նկատմամբ, իսկ այս օրենքով ազատ երկնքի քաղաքականությունը հավասար պայմաններ է ստեղծում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930