Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 1-ից Հայաստանում մոտ 16 տոկոսով կթանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետեւանքով թանկացումներ կլինեն բոլոր ոլորտներում։ Արդեն այսօր որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով՝ սկսել են բարձրացնել իրենց արտադրանքի գինը։ «Ժողովուրդը» զրուցել է «Երեւանի գարեջուր» գործարանի սեփականատեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ առաջիկայում սպասվող թանկացումների շուրջ:
– Էլէներգիայի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա կոնկրետ Ձեր ընկերության գործունեության վրա։
– Ճիշտն ասած՝ տեւական ժամանակ է, ինչ չեմ զբաղվում բիզնես գործունեությամբ։ Բայց կարծում եմ, որ այն որոշակի բացասական ազդեցություն կթողնի ցանկացած բիզնեսի վրա։ Խոսքը գնում է 16 տոկոս թանկացման մասին։ Իհարկե, ապրանքատեսակներն այդքան՝ 16 տոկոսով չեն բարձրանա, բայց միեւնույն է՝ թանկացում կլինի։ Ամեն դեպքում, այս պահին հստակ չեմ կարող ասել, թե որքանով գարեջուրը կթանկանա։
– Գրեթե բոլոր գործարարները պնդում են, որ էլէներգիայի թանկացման դեպքում կբարձրացնեն նաեւ իրենց արտադրանքի գները։ Հնարավո՞ր է, որ այս դեպքում Դուք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին գարեջուրը չթանկացնեք։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ եթե զիջումների տեղ լինի, ապա ցանկացած հայ գործարար կգնա դրան, որովհետեւ այսօր մեր երկրում եթե զիջումներ չարվեն, ապա թանկացումները մեծ կլինեն։ Ցանկացած թանկացում բերելու է սպառման ծավալների նվազման։ Իսկ դա ոչ մի գործարարի ձեռնտու չէ։ Նա ինչպես կարող է իր արտադրանքը թանկացնել եւ դրան զուգահեռ նվազեցնել արտադրման ծավալները։ Այս դեպքում նա ավելի շատ կտուժի։ Էլ չենք խոսում սպառման ծավալների նվազման մասին։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում