Այս պահին իրավիճակը խիստ անկառավարելի է, ոստիկանները նույնիսկ հրելով, քաշքշելով չեն կարողանում ակտիվիստներին հեռացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մուտքի մոտից:
«Մենք ուզում ենք լավ ապրել» ասելով ակտիվիստները փորձում են ներխուժել հանձնաժողովի շենք:
Նախքան բախումը ակտիվիստները ձվեր նետեցին հանձնաժողովի շենքի պատերին եւ գոռում էին «Վախկոտ Նազար, ամոթ ձեզ»: Նրանք նկատի ունեին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ում 10 րոպե ժամանակ էին տվել իջնել ներքեւ ու պատասխանել իրենց հարցերին:
Բախումը ոստիկանների ու ակտիվիստների միջեւ շարունակվում է:
Կարդացեք նաև
Ոստիկանների եւ ակտիվիստների բախման արդյունքում վնասվածքներ ունի News.am-ի թղթակիցը: Վնասվել է նրա ձեռքը: Նրան քիչ առաջ հանձնաժողովի շենքի մոտից տարավ շտապօգնության մեքենան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով = ռուսավասալ քաղաքական մարմնավաճառ:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով = թղթի վրա գրված ձևականություն: