Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման վարչությու՛ն, դուք  նման շենքում  կապրե՞ք, ես էլ չէի ապրի. Անահիտ Բախշյան

Հունիս 17,2015 11:52

Երևանի Նազարբեկյան թաղամասի հ.48 անավարտ ու անտեր շենքը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ, 1992 թվականից չունի տանիք ու կոյուղի և անձրևաջրերն ազատորեն լցվում են շենք ու քանդում նրա հիմքերը: Շենքի կոյուղու համար ծառայում է մի փոս, որը բնակիչների ջանքերով պարբերաբար դատարկվում է: Ինքներդ էլ կպատկերացնեք, թե դա ինչ հակասանիտարական վիճակ է ստեղծում  բակում, որտեղ խաղում են երեխաները:

Ակնհայտորեն փլուզման վտանգ կա: Ամեն րոպե կարող են շենքի պանելներն ընկնել ցած ու զոհվեն անմեղ  մարդիկ ու երեխաներ: Ո՞ւմ խղճի վրա կմնան այդ անմեղ զոհերը, իհարկե Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների՝ վերից-վար, ովքեր պարտավոր են գտնել լուծում: Բնակիչները դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն Երևանի քաղաքապետարանն ասում է, որ այն քաղաքին չի պատկանում, Երևան-Ջուր ընկերությունն ասում է, որ տվյալ շենքի շահագործումն ու կոյուղու ցանցի ընդլայնման պարտավորությունը երբևէ չի ստանձնել, որովհետև անտեր շենք է:

Բնակիչները դիմել են ինձ և ես պարտավոր եմ զբաղվել այս խնդրով, հետևաբար արդեն նամակով դիմել եմ Պետական գույքի կառավարման վարչության պետին և պահանջում եմ իրենից ու Երևանի քաղաքապետից, քանի դեռ  թքած կպցրած պանելներից մեկը շենքի որևէ բնակչի գլխին չի  ընկել, որտեղից ուզում են գտնեն գումար և լուծեն այդ շենքի տանիքի և կոյուղու խնդիրը: (Էն կոնյակի պատմության 30 մլն դրամը էլի հիշեցի):

Nazarbekyan_3 Nazarbekyan_2 Nazarbekyan_4

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930