Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բիբինը «գաղտնի» նամակով ՀԾԿ հանձնաժողովին իրազեկել է, որ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ. «Ժողովուրդ»

Հունիս 17,2015 11:45

«Ժողովուրդ»-ի  տրամադրության  տակ  է հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին։

Բիբինն այս «գաղտնի» նամակով ՀԾԿ հանձնաժողովին պաշտոնապես իրազեկել է այն մասին, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ։

«Նշված որոշման նախագիծը հաստատվելու դեպքում Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը։

Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո Ընկերությունը կդիմի Հանձնաժողովին՝ ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ նման մոտեցման դեպքում, երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, Ընկերությունը հորդորում է Հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարեւորությանը եւ դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում Ընկերությունը հայտնում է իր պարտականությունների՝ անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930