Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ ստացել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նամակը՝ ուղղված ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին։
– Տեղյա՞կ եք, թե, այնուամենայնիվ, իրավապահ մարմինները ի՞նչ վարկածներ են քննում ձեր գործի շրջանակներում։
– Իրավապահ մարմինները այսքան ժամանակ ոչ մի լուրջ վարկած առաջ չեն քաշել, եւ չեմ էլ հավատում, որ կքաշեն։ Ինձ մի անգամ տարան «Հայկոպի» բազայի տարածք («Հայկոպի» բազայի տարածքում գործում է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ–ն, -հեղ.) քննչական փորձարարության, բայց ես նշեցի, որ այդ տարածքում ինձ չեն պահել։
Մնացել էր այդ վարկածը, եւ փորձում էին կառուցել գործի քննությունը, բայց ես պնդեցի, որ ինձ այդ տարածքում չեն պահել։ Ցավում եմ, բայց որեւէ վարկած չկա, Քննչական կոմիտեն պասիվ, անճարակ վիճակում է գտնվում կամ էլ հասել են այն մակարդակին, որտեղից առաջ այլեւս չեն կարողանում գնալ, կամ իրենց արգելված է գնալ։
Կարդացեք նաև
– Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ ԲՀԿ ղեկավարությունը գրությունով դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի բացատրություն տան եւ ասեն, թե ինչ վիճակում է գտնվում գործի ընթացքը։ Ի՞նչ են պատասխանել կոմիտեից։
– Գրությունը ուղարկվել էր թե՛ ոստիկանություն եւ թե՛ Քննչական կոմիտե։ Երկու կողմից էլ ունենք պատասխան. ոստիկանությունը ուղղորդել է, որ մենք այդ հարցրերը տանք Քննչական կոմիտեին, քանի որ Քննչական կոմիտեն է զբաղվում գործի նախաքննությամբ, իսկ Աղվան Հովսեփյանն էլ պատասխանել է, որ ընթանում է քննություն, ընդամենը դա, ոչ մի մանրամասներ գործի ընթացքից չի ներկայացրել:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում