Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չի ներկայացել Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Առավոտյան ժամը 9-ին Բիբինը նամակ էր ուղարկել հանձնաժողով, որում նշել էր, թե անհետաձգելի գործեր ունի եւ մի շարք հանգամանքների բերումով չի կարող ներկայանալ նիստի եւ խնդրել, որ իրենց պաշտոնական գրությունը՝ ուղղված հանձնաժողովին, ընդունվի որպես պաշտոնական տեսակետ:
Հանձնաժողովում այս պահին քննարկվում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ