Հայաստանում երբեք չեն իմանա, թե ինչ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում՝ Ավետիսյանների տանը։ Ռուսական կողմը, վերցնելով ամբողջ գործն իր ձեռքը, հայկական կողմին գործելու ոչ մի շանս չթողեց։ Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ «Քանի որ քննությունը եւ մնացածը ռուսական կողմի առավելությունն է, եւ մենք ոչ մի տեղեկություն չունենք, բացի փորձաքննություններից, իսկ ապացույցները պետք է դիտել համադրության մեջ, ակնհայտ է, որ որոշումը լինելու է ռուսական կողմինը»։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանությունից 6 ամիս անց գործի բացահայտման ու բոլոր մեղավորների պատժման հույսեր չունեն նաեւ սպանվածների հարազատները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ