Մայիսի 14-ին էլ ԲՀԿ-ականները գնացել էին Մասիս ու հանդիպել ԲՀԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ներկայացուցիչներին։ Այցելությունների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին.
– Օրինակ՝ մարդիկ հետաքրքրվո՞ւմ են՝ ինչու տապալվեց իշխանափոխությունը։
– Հա, իհարկե, նման հարց եղել է, բազմաթիվ անգամ է եղել։ Մենք էլ պատասխանում ու մեկնաբանում ենք, որ մեր գործընկեր ուժերի հետ հոչակեցինք 12 կետերը, հռչակեցինք սահմանադրական փոփոխությունների հետ կապված մեր վերաբերմունքը, հանրահավաքներ արեցինք, արդյունքում եկանք մի հանգրվանի, որ գործընթացները դուրս եկան քաղաքական բովանդակությունից։ Պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել ոչ թե հազարներն ու հարյուրները, այլ Գագիկ Ծառուկյանն ու մյուս առաջնորդները, ու էդ դեպքում Ծառուկյանը որոշեց չգնալ ծանր լուծումների։ Նա գտավ, որ Հայաստանին պետք չեն ցնցումներ։ Կոնսոլիդացիան բավարար էր, բայց պրոցեսը հունից դուրս եկավ։
– Ինչո՞ւ դուրս եկավ, ո՞վ էր մեղավոր։
Կարդացեք նաև
– Երբ արդեն զգում ես, որ մոտենում է ցնցումային փուլը, պետք է խուսափել, առաջ պետք չի գնալ։ Ես ինքս դա զգում էի, դա զգում էին նաեւ առաջնորդները, ովքեր որ վերցնում են պատասխանատվությունը, նրանք էին զգում։
– Ասում եք՝ առաջնորդներն են հետ կանգնել։ Բայց կարծես թե Ծառուկյանի հայտարարությունից հետո ամեն ինչ կանգ առավ։
– Ծառուկյանի՞, է՛, դե թող մյուսները գային ղեկավարեին։ Եթե կային առաջնորդներ, որ պատրաստ էին ղեկավարելու, խնդրեմ, թող գային։ Այդ ժամանակ ես կլինեի իմ կուսակցության կողքին։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում