Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղն ունի մի բնակիչ. «Հրապարակ»

Հունիս 17,2015 10:48

Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ հասնելու համար անհրաժեշտ է 10 օր սպասել, թույլտվություն ստանալ, քանի որ սահմանը հսկում են ռուս դիրքապահները։ Խարկովի բնակիչներին նման ճանապարհով հարազատ գյուղ մտնելու հանգամանքը հոգնեցրել է, եւ նրանցից շատերը կամ երկրից արտագաղթել են, կամ հեռացել գյուղից։

Այցելելով Խարկով՝ մեր զարմանքն ավելի մեծ եղավ։ Խարկովը, որ վերջերս անվանափոխվեց Նորշեն, ամբողջությամբ ամայի եւ քարուքանղ էր, գյուղում մարդ չկար։ Գյուղը սահմանակից է Թուրքիային, եկեղեցին էլ, մյուս շինությունների նման, ավերվել է։

Ի դեպ, գյուղն ամայացել ու քարուքանդ է եղել ոչ թե թուրքական «հարձակման» պատճառով, այլ մեր իշխանությունների անտարբերության եւ սոցիալական ծանր պայմանների։ Իշխանությունները, փոխանակ խթանեն սահմանամերձ գյուղում բնակչության թվաքանակի ավելացմանը, նպաստել են քայքայմանը։

Սակայն, որքան էլ տարօրինակ էր, քարուքանդ գյուղում մարդկային շունչ, այնուամենայնիվ, կար։ Գյուղի միակ բնակիչը Վահանդուխտ Վարդանյանն է, ում 80-ամյակը շուտով կբոլորի։ Վահանդուխտը 5 երեխաների մայր է, սակայն դուստրերից ու որդիներից ոչ մեկն այսօր իր հետ չէ. բոլորը դրսում են։

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930