Երեկ խորհրդարանում փորձեցինք իշխանական պատգամավորներից հետաքրքրվել, թե հայ պատանին, եթե օրինակ վերցնելու լինի, ումի՞ց պետք է վերցնի՝ Լիսկայի՞ որդուց, ով հոր համար ամեն անգամ նոր գլխացավանք է ստեղծում, թե՞ Շանթի, ով հոր համար նման անձնվեր քայլերի է դիմում: Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը Շանթի որդու արարքին բացասական գնահատական չտվեց. «Ինքն իր հոր ազատության համար ինչ-որ մի ակցիա է ձեռնարկել, հիմա ինքն էդ կարգով ա մտածում՝ ինչ-որ ձեւ արձագանքի, ինչ-որ մի բանով կարողանա իր հորն օգնի։ Ես չեմ կարող ասել՝ դա ճիշտ ա արել, թե սխալ ա արել, բայց, այնուամենայնիվ, ինքը մտածել ա էն կարգով, որ ինչ-որ մի ձեւով ներկայացնի էդ խնդիրը»։
Իսկ երբ զուգահեռ անցկացրինք նրա արարքների եւ Սուրիկ Խաչատրյանի որդու «քաջագործությունների» միջեւ՝ հարցնելով, թե ավելի շատ Շանթի՞ որդուց պետք է օրինակ վերցնեն հայ պատանիները, թե՞ Լիսկայի, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխան գտնել։ «Չեմ կարող էդ հարցին պատասխանել»,- ասաց եւ շտապեց հեռանալ։
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ մեր նույնատիպ հարցին, թե ումից պետք է օրինակ վերցնել, Շանթ Հարությունյանի՞ որդուց, թե՞ Սյունիքի մարզպետի, իր պատասխանը կառուցեց ավելի շատ Շանթ Հարությունյանի որդու արարքը գնահատելով. «Ինձ թվում է՝ շատ լավ ակցիա է արել, կարծում եմ, որ յուրաքանչյուր զավակ ամեն քայլի կդիմի իր հոր իրավունքները եւ ծառացած խնդիրներին լուծում գտնելը պաշտպանելու համար։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նորմալ է»։
Իսկ օրինակելի՞ արարք էր Շանթի որդու քայլը, պատգամավորն ասաց. «Օրինակելին չեմ կարող ասել, որովհետեւ ստեղ ինքը չի կարող չափորոշիչ լինել, ինքը պոռթկում ա, սուբյեկտիվ պոռթկում»։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում