Հայաստանի հավաքականից մեկնարկային օրը հանդես են գալիս երեք ըմբիշներ, որոնցից երկուսն արդեն անցկացրել են առաջին գոտեմարտերը: 65 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյան (նկարում) առավելության է հասել մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ, իսկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը հաղթել է բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քիչ անց մրցագորգ կմտնի մեր երրորդ ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը, որի մրցակիցը բազմափորձ Կիրիլ Տերզիեւն է՝ Բուլղարիայից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ