Ինչո՞ւ Ղարաբաղյան բանակցող կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել, համաձայնագիր ստորագրել ավելի վաղ շրջանում՝ հրադադարի հաստատումից անմիջապես հետո կամ մի քանի տարի անց: Այս հարցն «Առավոտն» ուղղեց 1995-1997թթ. ԱՄՆ հատուկ բանագնաց, 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոզեֆ Փրեսելին:

1995-1997թթ. ԱՄՆ հատուկ բանագնաց, 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջոզեֆ Փրեսել
«Կարծում եմ, որ ե՛ւ դուք, ե՛ւ ադրբեջանցիները ցանկանում էիք գտնել մի լուծում, որով երկու կողմն էլ իր ցանկությունների 100 տոկոսը կստանար, փոխզիջումների գնալու մտադրություն չկար: Դա էլ էր ժամանակի հարց. այն ժամանակ այն, ինչ որ ձեռնտու էր Տեր-Պետրոսյանին, ձեռնտու չէր Հեյդար Ալիեւին, եւ հակառակը: Բացի այդ, իմ կարծիքով, Ռուսաստանը չէր ցանկանում լուծման հասնել, իսկ մենք միայնակ չէինք կարող»,- պատասխանեց մեր զրուցակիցը: