Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարելավեք ուղեղի աշխատանքը՝ օգտակար ճարպեր ուտելով

Հունիս 17,2015 11:00

Մարդու ուղեղը միջինը պարունակում է 60% ճարպ, այդ իսկ պատճառով նորմալ աշխատանքի համար կարեւոր է ճիշտ սնվել եւ ընդունել օգտակար ճարպեր, որոնք պարունակում են ձուկը, ձիթապտղի ձեթը, արեւածաղկի սերմերը, ընկույզը:
Ուղեղը սիրում է նաեւ մարզվել: Ֆիզիկական վարժությունները օգնում են այն միշտ տոնուսի մեջ պահպանել: Հաճախակի ֆիզիկական վարժությունները եւս օգտակար են ուղեղի աշխատանքի համար: Այդ ժամանակ բազմաթիվ մազարմատների միջոցով ուղեղը ստանում է թթվածին եւ գլյուկոզա: Բավարար է օրը 2 անգամ 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին եւ ոչ միայն կպահպանեք ձեր առողջությունը, այլեւ կսնուցեք ուղեղը:

Ինտելեկտուալ վարժությունները նույնպես օգտակար են, քանի որ մեր «կենդանի համակարգիչը» հնարավորություն ունի ցանկացած տարիքում զարգանալ: Որքան շատ ծանրաբեռնենք դժվար խնդիրներով, այնքան ուղեղը «խելացի» կդառնա: Այնպես որ, ուղեղը ծուլության մի մատնեք, մարզեք այն, որը զերծ կպահի հոգեկան խանգարումներից եւ այլ հիվանդություններից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930