Այսօր՝ հունիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա սրահում կայացավ Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվան նվիրված հանդիսություն, որը կազմակերպել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Միջոցառմանը մասնակցում էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական, սոցիալական մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:
«Կոնգրես» հյուրանոցի սրահներից մեկում էլ բացվել էր Մարկ Գրիգորյանի՝ բրիտանական թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Տարածքում բրիտանական շունչ կար, նաեւ ազգային երաժշտություն եւ ուտեստներ:
Հավելենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւս շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ