Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք՝ Ադրբեջանի ժողովրդին պե՞տք էր առաջին եվրոպական խաղերի անցկացումը, այդ նպատակով վիթխարի ծախսեր անելը:
Նա ասաց. «Ինչպես կովը եւ թամբը, կովին թամբ պե՞տք է (ծիծաղում է): Եթե կովին թամբ պետք է, մեզ պետք է…Մեր մոտ այնքան հիմնախնդիրներ կան՝ գործազրկություն, աշխատավարձի ցածր մակարդակ, շատ անտուններ եւ այլն : Փոխանակ ժողովրդի խնդիրները լուծեն, շատ միլիարդներ վատնել են վիթխարի շինարարական օբյեկտների կառուցման, հազարավոր մարզիկներ հրավիրելու եւ հյուրասիրելու համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ