Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական տարեշրջանն է մեկնարկել

Հունիս 16,2015 21:25

«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի 4-րդ տարեշրջանը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ։ Տարեշրջանի մեկնարկն այս տարի «Երևանյան ամառ 2015» ծրագրում էր ընդգրկված և «Զբոսանք Երևանով» խորագիրն էր կրում։

Տարեշրջանի առաջին զբոսանքի հյուրերն էին հայտնի արվեստագետներ,  դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Երևան Սիթի Տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիք, ովքեր «Երևան, զգա ջերմությունը» կարգախոսով հանրահայտ երկհարկանի կարմիր ավտոբուսով 30 րոպեանոց պրոմո-տուրի մասնակիցը դարձան։

«Չորս տարում «Երևան Սիթի Տուր»-ից օգտվել է շուրջ քսան հազար այցելու՝ երևանցիներ ու մեր քաղաքի հյուրեր, և կարող ենք հաստատ ասել, որ «Երևան Սիթի Տուր»-ը՝ երկժամանոց էքսկուրսիոն այս ծրագիրը, սիրված նախագիծ է։ Քաղաքային պաշտոնական զբոսաշրջային էքսկուրսիան ընտրողները հնարավորություն ունեն 6 լեզուներով աուդիոգիդի միջոցով լսել, տեղեկանալ Երևանի պատմության, տեսարժան վայրերի մասին։ Տարվա ընթացքում իրականացվում են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, հասարակական նշանակության, ինչպես, օրինակ, տարեցների, ուսանողների օրվան նվիրված, սահմանամերձ գոտիներում բնակվող երեխաների, երևանաբնակ ժամկետային զինծառայողների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի համար։

«Երևան Սիթի Տուր» ծրագրից օգտվում են ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ,  ում համար ծրագրի շրջանակում նաև մայրաքաղաքին նվիրված բաց դասեր են կազմակերպվում հենց երթուղու ընթացքում։ Ի դեպ, այս ավտոբուսներն առաջիններից էին, որ հարմարեցվեցին սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար, ում համար ևս ամեն տարի ծրագրեր ենք իրականացնում։ Ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է, և առաջիկայում այն առավել հարմարավետ և բովանդակալից դարձնելուն միտված փոփոխություններ կլինեն»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։

«Երևան Սիթի Տուր» ծրագրի զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի հունիսի 17-ից. աշխատելու է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, երեք տարբեր ժամերի մեկնումներով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930