Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսիա» կինոթատրոնը վտանգի տակ է, քանդելու հերթը սրան էլ հասավ». ճարտարապետ

Հունիս 16,2015 21:00

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի համոզմամբ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը ոչ թե քանդելու, այլ այն օգտագործելու տարբերակներ պետք է մշակել: Ճարտարապետի խոսքով այդ համալիրը իր ծավալով ու ճարտարապետական նշանակությամբ այնպիսի արժեքավոր շինություն է, որ քանդելու կողմնակիցները այդ գաղափարը պետք  է մտքներից հանեն:

Հրաչ-Պողոսյան

Պարոն Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համալիրի հին լինելու մասին խոսակցություններն էլ են միտումնավոր տարվում. «Նման բան չկա: Միտումնավոր են խոսում այդ մասին, որ մեզ՝ բոլորիս, բերեն այն մտքին, որ իրեն-իրեն քանդվում էր շենքը, դրա համար քանդեցինք: Նույն բանն արեցին երիտասարդական պալատի, «Սեւան» հյուրանոցի, Լենինի արձանի պատվանդանի դեպքում: Եթե իրենց պետք է քանդել, ասում են քանդվում է: Հիմա Երեւանի շենք –շինությունների 70% կարելի է այդ պատրվակով քանդել»:

Նրա խոսքով քանդելու հերթը «Ռոսիա» կինոթատրոնինն է. «Մեծ վտանգի տակ է, հաջորդը դրա հերթն է: Հանրությունը պետք է պայքարի, թողնում են ճարտարապետների վրա, բայց դրանք ժողովրդինն են, ժողովուրդը պետք է պայքարի իր հարստության համար»:

Որպես Երիտասարդական պալատի ճարտարապետներից մեկը պարոն Պողոսյանը սրտնեղել է, որ տարիներ առաջ այն քանդեցին՝ խոստանալով միջազգային բարձր չափանիշներով համալիր, բայց. «Այսօր նոր համալիրի նախագիծը չկա, ոչ նախագծողը, ոչ էլ երիտասարդական պալատի տերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930