Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ:
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաներ, որպես տարբեր երկրների փոքրիկ դեսպաններ, պարային բեմադրություններով ներկայացրել են աշխարհի 18 պետությունները, այդ թվում Հայաստանն ու Արցախը:
Մի քանի ամիս տևած փորձերի ընթացքում երեխաները ոչ միայն պարային շարժումներն են սերտել, այլև ծանոթացել երկրների պատմությանն ու մշակույթին: Ծնողների հավաստմամբ` «Խաղաղություն աշխարհի մանուկներին» միջոցառումն իր գաղափարով դաստիարակչական ու ուսուցողական նշանակություն է ունեցել, որի գլխավոր նպատակը մանուկ հասակից խաղաղության սերմանումն է ու դրա կարևորության ամրապնդումը մատաղ սերնդի հոգում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն