Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Սարգսյան-Չիրագով գործերով Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ վճիռներ է կայացրել

Հունիս 16,2015 20:11

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակեց Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռները:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։ Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ 2009-ին Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին եւ երեխաները ճանաչվել են իրավահաջորդ:

Նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։ Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։

Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հաստատել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն), 8-րդ հոդվածը (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք):

ՄԻԵԴ-ի Գերագույն պալատի մյուս որոշմամբ Մարդու իրավունքների նույն կոնվենցիաները խախտվել են նաեւ Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով:

Հավելենք, որ Գերագույն պալատը հանդիսանում է ՄԻԵԴ գերագույն մարմինը։ Որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930