Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը իր վճռով վերահաստատեց, որ լրատվամիջոցը պատասխանատու է ընթերցողների վիրավորական մեկնաբանությունների համար

Հունիս 16,2015 19:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը այսօր կայացած դատական նիստում վերահաստատեց, որ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) չի խախտվել:

Հիշեցնենք, որ 2009 թվականին «Դելֆի» գործակալության կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ դատավարության արդյունքում՝ լուրերի պորտալը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել։ Դրանից հետո «Դելֆին» դիմել էր ՄԻԵԴ եւ բողոքարկել դատարանի այդ որոշումը:

2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՄԻԵԴ-ի Ստորին պալատը որոշել էր, որ կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար, որոնք պարունակում են վիրավորական արտահայտություններ: Ստրասբուրգի դատարանը միևնույն ժամանակ ընդունել էր հանգամանքը, որ վիրավորական արտահայտություններ պարունակող մեկնաբանության համար անձին պատասխանատվության ենթարկումը խոսքի ազատության ոտնահարում չէ:

«Դելֆին» այս որոշումը բողոքարկել էր ՄԻԵԴ Գերագույն պալատում, որն էլ այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ (15-ը 2-ի դեմ) պաշտպանել էր Ստորին պալատի վճիռը: Գերագույն պալատը կարծում է, որ լրատվամիջոցը կարող էր ավելին անել մեկնաբանությունները ֆիլտրելու եւ մոդերացիայի ենթարկելու գործում, քանի որ մեկնաբանությունների գարշելի բնույթի վերաբերյալ մի շարք ապացույցներ կային:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930