Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմունականխարգելման ծրագիրն արժանացավ բարձր գնահատականի

Հունիս 16,2015 19:33

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) թիմը Հայաստանում  է ԳԱՎԻ-ի աջակցության ավարտի հետ կապված  Իմունականխարգելման ազգային ծրագրի գնահատման առաքելությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գնահատման խմբի ղեկավար Նիյազի Չաքմակը, ներկայացնելով Իմունականխարգելման ազգային ծրագրի վերջին տարիների ձեռքբերումները, նշեց, որ հանդիպումներ են ունեցել  ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության և երկրում գործող ԱՀԿ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

«Մեզ համար ակնհայտ է, որ երկրի կառավարման բոլոր մակարդակներում առկա է քաղական կամքի բարձր դրսևորում»,-ասաց  Նիյազի Չաքմակը` հավելելով, որ հաջողության ևս մեկ կարևոր պայմանը ծրագրի ղեկավարման բարձր հմտությունների և կարողությունների առկայությունն է։

ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ առկա սուղ միջոցները  խիստ արդյունավետ են օգտագործվում։ Մասնավորապես նշեց, որ երկրում նույն որակի պատվաստանյութերը եվրոպական  շատ երկրների համեմատությամբ ձեռք են բերվում միջին հաշվարկներով  4-7 անգամ ցածր գներով։ Միաժամանակ նշեց, որ այս պահին Հայաստանը շրջապատող երկրներում գրանցվում են կարմրուկի 100 հազարավոր դեպքեր, մինչդեռ Հայաստանում այս տարի գրանցվել են միայն հատուկենտ բերովի դեպքեր, որոնք տեղական տարածում չեն գտնում։

Նա ընդգծեց, որ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միասնական գնահատականով Հայաստանի Իմունականխարգելման ազգային ծրագիրն ամենահաջողվածն է տարածաշրջանում։ Եկող շաբաթ Բարսելոնայում կայանալիք համաժողովում ծրագրի ղեկավարի կողմից Հայաստանի փորձը կներկայացվի ԳԱՎԻ-ի աջակցության ավարտական փուլում գտնվող մյուս 22 երկրներին։

Այնուհետև Նիյազի Չաքմակը մանրամասն անդրադարձավ  ոլորտի առանձին բաղադրիչներին և նշեց  իր նկատառումներն ինչպես  հնարավոր մարտահրավերների, այնպես էլ` հետագա աջակցության և համագործակցության վերաբերյալ։

ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների արդյունավետ համագործակցության համար։ Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի համար ամենակարևոր նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ինչ խոսք, բուժումն ավելի թանկ է, քան կանխարգելումը։ Եվ հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկն իմունականխարգելումն է»,-ասաց նախարարը` անդրադառնալով նաև հանրային առողջապահական այլ ծրագրերին, դրանց իրականացման ընթացքին։

«Եթե 10 տարի առաջ հանրային առողջապահական ծրագրերն ընկալվում էին որպես պարտադիր, և մասնագետներն էին քննարկումների արդյունքում որոշումներ կայացնում, ապա այսօր իրավիճակը կարծես փոխվել է։ Սոցիալական կայքերում, զանգվածային լրատվամիջոցներում այդ ծրագրերը լայնորեն քննարկվում են ոչ մասնագետների կողմից, ովքեր գիտականորեն չհիմնավորված փաստարկներով ապակողմնորոշում են հանրությանը»,-ասաց Արմեն Մուրադյանը` ակնկալելով գործընկերների աջակցությունը բազմակողմանի հանրային իրազեկման գործում:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գնահատման խմբի ղեկավարը նկատեց, որ  Հայաստանի առողջապահության համակարգում փոքր ներդրումներով լուրջ հաջողություններ են ապահովվում:

Նախարարը համաձայնեց, որ ֆինանսական սուղ ռեսուրսները  լուրջ դժվարություններ են ստեղծում, սակայն  դրանց առավել արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս բարելավել առողջապահական կարևոր ցուցանիշները։

«Ուրախ ենք, որ բարձր գնահատականի ենք արժանացել նաև  կառավարման հմտություններով»,-ասաց Արմեն Մուրադյանը` օրինակներով փաստելով, որ առողջապահական որոշ ցուցանիշներ մեր երկրում գրեթե  նույնն են, ինչ անհամեմատ մեծ ներդրումներ ունեցող երկրներում։

Երկուստեք ակնկալվեց հետագա արդյունավետ համագործակցություն, որը կամրագրվի Շրջանակային համագործակցության պայմանագրով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930