Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզերի ներկայացուցիչները քաղաքացիների ստորագրությունները հանձնեցին ՀԾԿՀ-ին. iLur.am

Հունիս 16,2015 18:15

Այսօր Գյումրիի, Եղվարդի, Աբովյանի, Արտաշատի եւ Արարատի քաղաքացիների ներկայացուցիչները բաց նամակ հանձնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պահանջելով դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2014 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չհիմնավորված փաստարկներով թանկացրեց էլեկտրաէներգիայի սակագինը՝ հայտարարելով, որ այն առաջիկա մի քանի տարիներին չի փոխվի: Այսօր արդեն ժողովրդին փորձ է արվում պարտադրել նոր սակագին, 40%-ով ավելին, քան ներկա գործող արդեն իսկ չհիմնավորված թանկ սակագինն է: Այն չունի տնտեսական հիմնավորում և պայմանավորված է բացառապես ՀԷՑ-ում տիրող ամենաթողությամբ, լայնածավալ կոռուպցիայով, որը տեղի է ունենում ՀՀ Կառավարության գիտությամբ»:

iLur.am-ի հետ զրույցում Գյումրիից «Ո՛չ՝ թալանին» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի լումա ավել վճարել: «Մենք տեղյակ ենք, որ այս ամենը ոչ մի տնտեսական հիմնավորում չունի, տեղի է ունեցել թալանի միջոցով՝ Սերժ Սարգսյանի եւ այս իշխանությունների աչքաթողության պատճառով: Նրանք ասում էին, որ այդ թալանի միջոցով կուտակված գումարը պետք է քաղաքացին վճարի, սակայն մենք ի վիճակի չենք վճարել եւ չենք էլ պատրաստվում: Մենք մինչեւ վերջ գնալու ենք եւ չենք նահանջելու»,- հայտարարեց Վահագն Խաչատրյանը: Վերջինս հայտնեց նաեւ, որ մայիսի 27-ին երթով Գյումրիի ակտիվ քաղաքացիները բաց նամակ են հանձնել նաեւ Շիրակի մարզպետին եւ Գյումրիի քաղաքապետին: Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում Գյումրիում հավաքվել է ավելի քան 1500 ստորագրություն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ iLur.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930