Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հարազատների այրված դիակները ճանաչել են գրպանում եղած բանալիով ու հագած կոշիկներով (Տեսանյութ)

Հունիս 16,2015 17:57

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթիկի դատախազ Արտյոմ Ավետիսյանը ընթերցեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով տուժող ու տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանցից մի քանիսի նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Գազելը» այրվել էր, 7 ուղեւորներ տեղում մահացել էին, նրանց մի քանիսը այրվել էին՝ դառնալով անճանաչելի:

Կարեն Հարությունյանը իր ցուցմունքում գրում է, որ վթարի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, իսկ դիահերձարանում իր որդու՝ Դավիթ Հարությունյանի դին ճանաչել է նրա մոտ եղած բանալիով: Դավիթը ընդամենը 21 տարեկան էր:

Մարինե Նազարեթյանի ամուսինն էլ իր ցուցմունքում գրել էր, որ կնոջը ճանաչել է նրա հագած կոշիկներով:

Վթարից մահացած ծանրամարտի չեմպիոն Վանիկ Սարգսյանի հայրն էլ՝ Լեւոն Սարգսյանը, իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ինքը վթարի ժամանակ Հայաստանում չի եղել: Իր որդին նստած լինելով «Գազելի» առաջնամասում՝ վթարի ժամանակ հարվածից դուրս է ընկել մեքենայից ու ստացած մարմնական վնասվածքների պատճառով մահացել է: Նրա դին դիահերձարանում ճանաչել է կնոջ հորեղբոր որդին: Ի դեպ, Լեւոն Սարգսյանը իր լրացուցիչ ցուցմունքում հայտնում է, որ «Կամազի» վարորդի դեմ բողոք չի ներկայացնում:

Ողբերգական վթարի մասին ցուցմունք տվեց նաեւ փրկարարական ծառայության աշխատակից Ռաֆայել Հովհաննիսյանը, որը նույնպես եղել է «Գազելի» մեջ, չի վնասվել, սակայն ականատեսն է եղել դաժան տեսարանի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930