Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլերենից 20 է հավաքել 248 հոգի, գերմաներենից՝ 12, ֆրանսերենից՝ 9

Հունիս 16,2015 16:59

Արդեն հայտնի են օտար լեզվի քննությունների արդյունքները: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, անգլերենի քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5199 դիմորդ, սակայն մասնակցել է 4974-ը: Անգլերենի քննության միջին միավորը 14,42 է: Նվազագույնի շեմը չի հաղթահարել 8,34%-ը (415 դիմորդ), 7,5-13 միավոր է հավաքել 29,31 %-ը (1458 դիմորդ), 13-17 միավոր՝ 32,81%-ը, այսինքն՝ 1632 դիմորդ: 17-20 միավոր է վաստակել 31,08 %-ը (1546) հոգի: 20 միավոր ստացողները կազմում են 5%, այսինքն՝ 248 հոգի:

Գերմաներենի քննությանը մասնակցել է 221 դիմորդ: Միջին միավորը 15,12 է: Քննությունից «կտրվել» է 7,24 %-ը (16 հոգի), 7,5-13 միավոր հավաքել է 21,72 %-ը (48 հոգի), 13-17 միավոր՝ 36,65%-ը (81 հոգի), 17-20 միավոր 34,39 %-ը (76 հոգի): 20 միավոր է ստացել 12 հոգի:

Ֆրանսերեն քննությանը մասնակցել է 221 հոգի, միջին միավորը՝ 15, 44 է: «Կտրվել» է 6,42 %-ը (12 հոգի), 7,5-13 է վաստակել 20,86 %-ը (39 հոգի), 13-17՝ 31,02 %-ը (58 հոգի), 17-20 միավոր է ստացել 41,71%-ը, այսինքն՝ 78 հոգի: 20 միավոր է հավաքել 9 դիմորդ:

Իսպաներեն քննությանը մասնակցել է 13 հոգի, միջին միավորը՝ 12,44 է, «կտրվել» է՝ 3 հոգի, 7,5-13 ստացել է 4 հոգի, 13,5-16,75 ստացել է 3 դիմորդ, 17-18,75՝ դարձյալ 3 հոգի: Իսպաներենի քննությունից որեւէ դիմորդ 19 եւ 20 միավոր չի ստացել: Այս տարի որեւէ մեկը չի հանձնել նաեւ իտալերեն եւ պարսկերեն առարկաներից քննություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930