Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր բավարարել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի՝ առանձին խուց տեղափոխվելու պահանջ֊դիմումը: Այս մասին Epress.am-ին է հայտնել Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Այդ պահանջով Շանթ Հարությունյանն արդեն 8 օր հացադուլ էր անում, իսկ Վարդան Վարդանյանը՝ 4 օր։
Մինչ հացադուլ հայտարարելը, նրանք գտնվում էին կիսաբաց ռեժիմային գոտում։
«Վարդաշեն» ՔԿՀ-ում քաղբանտայալներին այցելելուց հետո՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին իր ֆեյբուքյան էջի միջոցով փոխանցել էր, որ, ըստ Շանթ Հարությունյանի, այլ խուց տեղափոխվելու պահանջը պայմանավորված է նրա հասցեին հնչող սպառնալիքներով:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 12 ընկերները մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Պետրոսյանն ու Մնացականյանն արդեն ազատության մեջ են։
Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում